Չինաստանի ղեկավարը Պուտինին իր հին ընկերն է անվանել
Հոկտեմբեր 15, 2016 17:11 Asia/Tehran
Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը Հնդկաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանում սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Սի Ձինպինը նշել է, որ «Եդինայա Ռոսիան» վստահ հաղթանակ է տարել, ինչը նպաստում է Ռուսաստանի կայունությանը, իսկ դա իր հերթին նպաստում է Չինաստանի եւ ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհի բարեկեցությանը:
Չինաստանի առաջնորդը միաժամանակ Պուտինին կոչ է արել ավելի ակտիվ համագործակցել ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների շրջանակներում:
Ձինպինը միաժամանակ հավելել է, որ Պուտինն իր հին ընկերն է:
News.am
Պիտակ