Մյունխենում սկսվել է «նորմանդական քառյակի» հանդիպումը նախարարների մակարդակով
https://parstoday.ir/hy/news/world-i3898-Մյունխենում_սկսվել_է_նորմանդական_քառյակի_հանդիպումը_նախարարների_մակարդակով
Մյունխենում սկսվել է «Նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) Ուկրաինայի հարցով նախարարական մակարդակով հանդիպումը, հայտնում է TASS-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2016 08:59 Asia/Tehran
  • Մյունխենում սկսվել է «նորմանդական քառյակի» հանդիպումը նախարարների մակարդակով

Մյունխենում սկսվել է «Նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) Ուկրաինայի հարցով նախարարական մակարդակով հանդիպումը, հայտնում է TASS-ը:

Ռուսաստանը ներկայացնում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Գերմանիան` ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ուկրաինան` երկրի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը, իսկ Ֆրանսիան` կապված այս շաբաթ նախարար Լորան Ֆաբիուսի պաշտոնից հեռացման հետ, ներկայացնում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության քաղտնօրեն Նիկոլյա դե Ռիվյերին: Մասնակիցների ուշադրության կենտրոնում է Դոնբասի ճգնաժամի կարգավորման հարցը և Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետագա քայլերը: