Մյունխենում սկսվել է «նորմանդական քառյակի» հանդիպումը նախարարների մակարդակով
Փետրվար 13, 2016 08:59 Asia/Tehran
Մյունխենում սկսվել է «Նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) Ուկրաինայի հարցով նախարարական մակարդակով հանդիպումը, հայտնում է TASS-ը:
Ռուսաստանը ներկայացնում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Գերմանիան` ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ուկրաինան` երկրի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը, իսկ Ֆրանսիան` կապված այս շաբաթ նախարար Լորան Ֆաբիուսի պաշտոնից հեռացման հետ, ներկայացնում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության քաղտնօրեն Նիկոլյա դե Ռիվյերին: Մասնակիցների ուշադրության կենտրոնում է Դոնբասի ճգնաժամի կարգավորման հարցը և Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետագա քայլերը:
Պիտակ