Հռոմի պապն ուղևորվել է Մեքսիկա
Փետրվար 13, 2016 10:09 Asia/Tehran
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսել է իր առաջին հովվապետական այցը Մեքսիկա՝ հայտնում է El Universal-ը։
Նշվում է, որ Մեխիկոյի միջազգային օդանավակայանում հովվապետին կդիմավորեն անձամբ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն և առաջին տիկինը։ Սպասվում է, որ կաթոլիկների առաջնորդը հանդիպում կանցկացնի պետության ղեկավարի հետ։
Հռոմի պապը Մեքսիկա է ուղևորվել Կուբայում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ պատմական հանդիպումից հետո։
Մեքսիկան աշխարհում խոշորագույն կաթոլիկ իսպանախոս երկիրն է։
Պիտակ