Շտայնմայերը դեմ է Հալեպի պատճառով հակառուսական պատժամիջոցներ սահմանելուն
https://parstoday.ir/hy/news/world-i39667-Շտայնմայերը_դեմ_է_Հալեպի_պատճառով_հակառուսական_պատժամիջոցներ_սահմանելուն
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դեմ Է Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2016 06:25 Asia/Tehran
  • Շտայնմայերը դեմ է Հալեպի պատճառով հակառուսական պատժամիջոցներ սահմանելուն

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դեմ Է Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ հայտարարությամբ նա հոկտեմբերի 23-ին հանդես Է եկել ARD հեռուստաալիքի եթերում:

Շտայնմայերի կարծիքով՝ Եվրամիության կողմից սահմանափակիչ միջոցներ կիրառելու սպառնալիքը կարող Է բացասաբար ազդել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի վրա:

Նախարարը նշվել Է, որ պատժամիջոցները չեն օգնի կանխել հումանիտար ճգնաժամը, ինչը շտապ միջոցներ Է պահանջում:

«Նույնիսկ ընդհակառակը, դրանք կարող են փակել բանակցությունների հնարավորության պատուհանը, որոնք մեզ անհրաժեշտ են»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am