Սերգեյ Լավրովը Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i39814-Սերգեյ_Լավրովը_Ջոն_Քերիի_հետ_քննարկել_է_Սիրիայում_առկա_իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «gazeta.ru»-ին, այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին գերատեսչության կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2016 11:36 Asia/Tehran
  • Սերգեյ Լավրովը Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «gazeta.ru»-ին, այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին գերատեսչության կայքը:

«Լավրովը հրավիրել է ուշադրությունն այն հարցի վրա, որ, անօրինական զինված խմբավորումները, որոնք  մնում են Հալեպի արևելյան հատվածում, ի պատասխան սիրիական իշխանությունների` հումանիտար դադարի հայտարարությանը, կրակ են բացել այն բնակիչների ուղղությամբ, որոնք փորձել են թողնել քաղաքը»,-ասված է հայտարարության մեջ

Դրանից  բացի, ռուսական կողմը կրկին շեշտադրել է այն հանագամանքը, որ ԱՄՆ-ն պետք է կատարի իր պարտավորությունները` կապված չափավոր ընդդիմության ու ահաբեկչական խմբավորումների տարանջատման հետ:

Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:

Armenpress.am