Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են Հալեպի հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i39952-Լավրովն_ու_Շտայնմայերը_քննարկել_են_Հալեպի_հարցը
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 26, 2016 08:33 Asia/Tehran
  • Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են Հալեպի հարցը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։

Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո ծառայությունը, ըստ որի՝ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է գերմանական կողմը։ Հեռախոսազրույցի ժամանակ արտգործնախարարները քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը, ինչպես նաև Հալեպում տիրող հումանիտար իրավիճակը։

Լավրովն անընդունելի է որակել ալ-Նուսրա խմբավորման զինյալների գործողությունները, որոնք արգելափակում են հումանիտար օգնության մատակարարումներն Արևելյան Հալեպ և այնտեղից բժշկական տարհանումներին։

Լավրովը կարևորել է ԱՄՆ-ի կողմից համապատասխան պարտավորությունների կատարումը։

1in.am