Մեքսիկայում հանցագործները մոթելում 7 մարդու են գնդակահարել
https://parstoday.ir/hy/news/world-i40207-Մեքսիկայում_հանցագործները_մոթելում_7_մարդու_են_գնդակահարել
Մեքսիկայում հանցագործների խումբը Չիուաուա քաղաքի հյուրանոցներից մեկում հաշվեհարդար են կազմակերպել: Նրանց զոհ է դարձել 7 մարդ, վիրավորների թիվը ճշտվում է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով La Jornada պարբերականը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 28, 2016 06:36 Asia/Tehran
  • Մեքսիկայում հանցագործները մոթելում 7 մարդու են գնդակահարել

Մեքսիկայում հանցագործների խումբը Չիուաուա քաղաքի հյուրանոցներից մեկում հաշվեհարդար են կազմակերպել: Նրանց զոհ է դարձել 7 մարդ, վիրավորների թիվը ճշտվում է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով La Jornada պարբերականը:

Հարձակվողներին ձերբակալել չի հաջողվել, դեպքի վայրում ապացույցներ են հավաքում: Զոհերի ինքնության կամ հանցագործության հնարավոր շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվում:

Վերջին շրջանում Չիուաուա նահանգում կանխամտածված սպանությունների թվի աճ է նկատվում: Մայիսի կեսերին նահանգի խոշորագույն՝ Սյուդադ-Խուարես քաղաքում հանցագործները հարձակվել էին գեղեցկության սրահի վրա՝ սպանելով 5 եւ վիրավորելով 2 մարդում:

ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող Սյուդադ-Խուարեսը 2008-2010 թվականներին աշխարհի ամենավտանգավոր քաղաքն էր համարվում: Նարկոկարտելների միջեւ կոնֆլիկտի պատճառով այստեղ ամսական ավելի քան 600 մարդ էր սպանվում:

News.am