Մոսկվայի նիստը Սիրիայում ահաբեկչության դեմ զուգամերձության առանցք
https://parstoday.ir/hy/news/world-i40213-Մոսկվայի_նիստը_Սիրիայում_ահաբեկչության_դեմ_զուգամերձության_առանցք
Սիրիայում ահաբեկչության դեմ իրական պատերազմի ճակատում գտնվող երեք երկրներ՝ Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի ԱԳ նախարարները եռակողմ զուգամերձության ամրապնդման ուղղությամբ խորհրդակցելու են Մոսկվայում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 28, 2016 09:06 Asia/Tehran
  • Մոսկվայի նիստը Սիրիայում ահաբեկչության դեմ  զուգամերձության առանցք

Սիրիայում ահաբեկչության դեմ իրական պատերազմի ճակատում գտնվող երեք երկրներ՝ Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի ԱԳ նախարարները եռակողմ զուգամերձության ամրապնդման ուղղությամբ խորհրդակցելու են Մոսկվայում:

Այսօր Մոսկվայում սպասվող հանդիպումը նախատեսվել է հատկապես Հալեպում վերջին զարգացումների, ահաբեկչության տարբեր դրսևորումների դեմ կտրուկ պայքարի, հրադադարի հաստատման և Սիրիայի շուրջ վեցամյա ճգնաժամը սիրիական բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ Իրանի, ռուսաստանի և Սիրիայի համագործակցությունների քննարկման նպատակով:

Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի հաստատուն առանցքի համագործակցությունն ազդեցիկ դերակատարություն է ունեցել այդ երկրի ճգնաժամում հավասարությունների ուղղորդման հարցում: Այս առանցքի առաջին դրական արդյունքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարությունն ահաբեկիչների հզորացման միջոցով կործանելու նախագծի ձախողումն  է եղել:

Դիմադրության առանցքի հզորությունը պատճառ է դարձել, որ Սիրիայում ահաբեկիչների հովանավորներն, այդ թվում ԱՄՆ-ն փոխեն իրենց ցանկությունների մակարդակը և Իրանի ու Ռուսաստանի հետ բանակցության սեղանին նստեն և Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար տեսակետ հարցնեն Թեհրանից ու Մոսկվայից:

Այսօր Սիրիայի կառավարության ու բանակի հետ ահաբեկիչների ու նրանց հովանավորների ուղղակի առճակատումից շուրջ 72 ամիս անց դիմադրության ճակատն այս առճակատման հաղթող կողմն է եղել: Թեհրան-Մոսկվա-Դամոսկոս ռազմավարական համագործակցությունը պարտության է մատել Սիրիայում տարբեր սցենարները:

Սիրիայի կառավարության դիմումի համաձայն այդ երկրում Ռուսաստանի ռազմական ուղղակի ներկայությունը և Սիրիայում Իրանի խորհրդատվական դերակատարությունն ահաբեկիչների դիմաց գործունյա ճակատ են ստեղծել: Ահաբեկիչները տարբեր անունների ներքո փորձ են կատարել Սիրիայում իրագործել իրենց պաշտպանների նպատակները, սակայն Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի առանցքի ռազմավարական համագործակցությունը հանգեցրել են նրանց սադրանքների ձախողման:

Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի հաշվված դերակատարությունը Սիրիայի և հատկապես Հալեպի ճակատում հավասարությունները փոխել է ի շահ նրանց և միջազգային դերակատարներն ընդգծում են Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացում Թեհրանի ու Մոսկվայի ազդեցիկ դերակատարությունը:

Արաբական-արևմտյան ճակատը թե քաղաքական և թե պատերազմի դաշտում Սիրիայի զարգացումների ուղղորդման հարցում ձախողել է: Բաշար Ասադի ընդդիմադիրները քաղաքական ասպարեզում օգտվեցին ցանկացած լծակից, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, որպեսզի իրագործեն իրենց նպատակները, սակայն այդ բնագավառում Ռուսաստանի դերակատարությունը նրանց ձախողեցրել է:

Ռազմական բնագավառում էլ ահաբեկիչներ չնայած արդիական զենքերին իրենց հասանելիության թույլ դիրքերում են հայտնվել տարբեր ու հատկապես Հալեպի որոշիչ ճակատում: Իրանի խորհրդատվական դերակատարության ազդեցիկ ու արդյունավետ դերակատարությունը և Սիրիայում Ռուսաստանի ռազմական ուղղակի ներկայությունն ահաբեկիչներին ու նրանց հովանավորներին զրկել են պատերազմի ճակատային գծերը կառավարելու հնարավորությունից:

Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի եռակողմ ռազմավարությունն ազդեցիկ ու վճռորոշ ռազմավարության է վերածվել և Հալեպի ճակատի ներկա վիճակը Ալ-Նուսրայի ճակատի ու ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դիմաց Դամասկոս-Թեհրան-Մոսկվա որոշիչ ռազմավարության ցուցադրումն է համարվում:

Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի խորհրդակցությունների շարունակվելն ամրապնդում է այդ երկրում ահաբեկչության դեմ իրական ճակատը և նույն շրջագծում պիտի գնահատել նաև Մոսկվայի նստաշրջանը:

Բացի այդ հումանիտարական հայացքները և հատկապես Հալեպի արևելքում ահաբեկիչների պաշարման մեջ գտնվող տարածքներին հումանիտարական օժանդակությունների առաքմանը թափ հաղորդելու պայմաններ ստեղծելն ու նաև Սիրիայի ճգնաժամի կարգավորման սիրիական բանակցությունների եզակ լուծման ընդգծումը Մոսկվայի նստաշրջանի առանցքներից են լինելու: