Պուտին. Ռուսաստանը պարտավոր է մաքրագործել Հալեպում գտնվող ահաբեկիչների որջը
Ռուսաստանի նախագահը մատնանշելով այն կետը, որ ԱՄՆ-ի գործող իշխանությունները Սիրիայի հարցով որևէ համաձայնության հավատարիմ չեն, ընդգծեց, որ Մոսկվան պարտավոր է Հալեպը մաքրել ահաբեկիչների ներկայությունից:
Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Վլադիմիր Պուտինը Սոչի քաղաքում արտաքին քաղաքականության փորձագետների հետ հանդիպման ժամանակ Դամասկոսի խնդրանքով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանը ցուցաբերվող Մոսկվայի ռազմական պաշտպանության կապակցությամբ, ասաց. «Ռուսաստանը պարտավոր է մաքրել Հալեպում գտնվող ահաբեկիչների որջը»:
«Արևմուտքում որոշ խմբեր փորձ են կատարում չափազանցնել Ռուսաստանի սպառնալիք լինելը, որպեսզի այդպիսով պատճառաբանեն իրենց ռազմական մեծագումար ծախսերը և իրենց կարևոր ձևացնեն»,-հայտարարել է Պուտինը հավելելով, որ Մոսկվան որևէ երկրի դեմ հարձակվելու մտադրություն չունի:
Ռուսաստանի նախագահն ընդգծեց. «Կիբերային հարձակումները և այլ երկրների ներքին հարցերին միջամտելու այլ միջոցներն անընդունելի են և ամերիկացի քաղաքական այրեր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում քվեարկողների ուշադրությունն իրենց թերություններից շեղելու նպատակով դիմում են Ռուսաստանաֆոբիայի օգնության»: