Ռուսաստան. Սիրիայում քիմիական հարձակումների կապակցությամբ ՄԱԿ-ի հետաքննության արդյունքները հակասական են
https://parstoday.ir/hy/news/world-i40240-Ռուսաստան._Սիրիայում_քիմիական_հարձակումների_կապակցությամբ_ՄԱԿ_ի_հետաքննության_արդյունքները_հակասական_են
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հինգշաբթի օրը հայտարարեց. «Ռուսաստանը հավատացած է, որ Սիրիայում քիմիական հարձակումների հարցով այդ երկրի կառավարությանը մեղադրող ՄԱԿ-ի հետաքննության արդյունքները լի են հակասություններով ու համոզիչ չեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2016 10:29 Asia/Tehran
  • Ռուսաստան. Սիրիայում քիմիական հարձակումների կապակցությամբ ՄԱԿ-ի հետաքննության արդյունքները հակասական են

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հինգշաբթի օրը հայտարարեց. «Ռուսաստանը հավատացած է, որ Սիրիայում քիմիական հարձակումների հարցով այդ երկրի կառավարությանը մեղադրող ՄԱԿ-ի հետաքննության արդյունքները լի են հակասություններով ու համոզիչ չեն»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը մերժեց Սիրիայի իշխանություններին պատժելու կապակցությամբ Ֆրանսիայի ու Բրիտանիայի դիմումն, ասաց. «Զեկույցի արդյունքները հստակ չեն և օրենքի ուժ չունեն, հետևաբար չեն կարող դատական որոշման հիմք ծառայել»:

ՄԱԿ-ի քննիչներն իրենց վերջին զեկույցում հավակնել են, որ Սիրիայի իշխանությունները 2014 և 2015 թվականներին երեք անգամ քիմիական զենք են կիրառել:

Ավելի վաղ, վստահելի զեկույցներ արևմուտքի հովանավորած ահաբեկչական խմբերին են Սիրիայում քիմիական նյութերի օգտագործման հարցով մեղավոր ճանաչել: