Ռուսաստան. Սիրիայում քիմիական հարձակումների կապակցությամբ ՄԱԿ-ի հետաքննության արդյունքները հակասական են
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հինգշաբթի օրը հայտարարեց. «Ռուսաստանը հավատացած է, որ Սիրիայում քիմիական հարձակումների հարցով այդ երկրի կառավարությանը մեղադրող ՄԱԿ-ի հետաքննության արդյունքները լի են հակասություններով ու համոզիչ չեն»:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը մերժեց Սիրիայի իշխանություններին պատժելու կապակցությամբ Ֆրանսիայի ու Բրիտանիայի դիմումն, ասաց. «Զեկույցի արդյունքները հստակ չեն և օրենքի ուժ չունեն, հետևաբար չեն կարող դատական որոշման հիմք ծառայել»:
ՄԱԿ-ի քննիչներն իրենց վերջին զեկույցում հավակնել են, որ Սիրիայի իշխանությունները 2014 և 2015 թվականներին երեք անգամ քիմիական զենք են կիրառել:
Ավելի վաղ, վստահելի զեկույցներ արևմուտքի հովանավորած ահաբեկչական խմբերին են Սիրիայում քիմիական նյութերի օգտագործման հարցով մեղավոր ճանաչել: