Լավրովը և Քերին քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման ուղիները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են Սիրիայի հակամարտության կարգավորման ուղիների քննարկումը, այդ թվում` Հալեպի շուրջ իրավիճակի նորմալացումը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են քննարկել սիրիական հակամարտության կարգավորման ուղիները, այդ թվում` Հալեպի շուրջ իրավիճակի նորմալացումը՝ հաշվի առնելով սկզբունքային մոտեցումները, որոնք ամրագրված են ռուս-ամերիկյան պայմանավորվածություններում: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ը, վերջնականապես, տարանջատի հիմնական ընդդիմությանն ահաբեկչական խմբավորումներից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Armenpress.am