Ուժի մեջ են մտել Ուկրաինայի՝ ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i40675-Ուժի_մեջ_են_մտել_Ուկրաինայի_ՌԴ_ի_դեմ_սահմանած_պատժամիջոցները
Ուկրաինայի` Ռուսաստանի դեմ ուղղված ընդլայնված պատժամիջոցները ուժի մեջ են մտել հոկտեմբերի 31-ին: Այս մասին ասվում է Ուկրաինայի Ռադայի պաշտոնական կայքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2016 13:20 Asia/Tehran
  • Ուժի մեջ են մտել Ուկրաինայի՝ ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցները

Ուկրաինայի` Ռուսաստանի դեմ ուղղված ընդլայնված պատժամիջոցները ուժի մեջ են մտել հոկտեմբերի 31-ին: Այս մասին ասվում է Ուկրաինայի Ռադայի պաշտոնական կայքում:

Հոկտեմբերի 17-ին Պորոշենկոն իր պաշտոնական կայքում նաև հրապարակել էր հրամանագիր, որով ընդլայնվում էր Ռուսաստանից ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների ցուցակը:

Ռուսական ընկերությունների դեմ սահմանված նոր պատժամիջոցները կիրառվելու են «Կամազ», «ՅուՏէյր», «Յունիստրիմ» և «Սբերբանկ Լիզինգ» և այլ ընկերությունների դեմ: 

Միևնույն ժամանակ պատժամիջոցներ են կիրառվելու ռուսական վճարային համակարգերի հանդեպ: Նրանց նաև արգելվում է գործունեություն իրականացնել Ուկրաինայի տարածքում:

Պատժամիջոցների ցանկը համալրել են մի քանի ռուս քաղաքական գործիչներ ու մի շարք պաշտոնյաներ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններից:

http://operativ.am

31/10/2016/