Ամեն տարի 600 000 երեխա է մահանում օդի աղտոտվածության պատճառով. ՅՈւՆԻՍԵՖ
https://parstoday.ir/hy/news/world-i40735-Ամեն_տարի_600_000_երեխա_է_մահանում_օդի_աղտոտվածության_պատճառով._ՅՈւՆԻՍԵՖ
ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին նվազեցնել օդի աղտոտվածության մակարդակը` նշելով, որ այն ամեն տարի ավելի շատ երեխաների մահվան պատճառ է դառնում, քան մալարիան և ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ը միասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2016 06:28 Asia/Tehran
  • Ամեն տարի 600 000 երեխա է մահանում օդի աղտոտվածության պատճառով. ՅՈւՆԻՍԵՖ

ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին նվազեցնել օդի աղտոտվածության մակարդակը` նշելով, որ այն ամեն տարի ավելի շատ երեխաների մահվան պատճառ է դառնում, քան մալարիան և ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ը միասին:

Ինչպես հաղորդում է CNN-ը`մեջբերելով մանկական համաշխարհային հիմնադրամի տնօրեն Էնթոնի Լեյքին, ամեն տարի մինչև 5 տարեկան շուրջ 600 000 երեխա է մահանում արտաքին և ներքին օդի աղտոտվածության  պատճառով առաջացած կամ սրված հիվանդություններից, հատկապես`աղքատ երկրներում:

Վերջինիս խոսքով՝ օդի աղտոտվածության մակարդակը վնասում է բոլոր երեխաներին, անգամ՝ դեռ չծնվածներին: Այն վնաս է հասցնում ոչ միայն թոքերին, այլև ուղեղի զարգացմանը` այդպիսով ազդելով նրանց ապագայի վրա

Այս զեկույցը հրապարակվել է նոյեմբերի 7-18-ը Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում անցկացվելիք համաժողովին ընդառաջ, որը նվիրված է լինելու կլիմայական փոփոխություններին:

Tert.am