Շոյգու. Սիրիայում քաղաքական կարգավորումն անորոշ ժամանակով հետաձգվում է
https://parstoday.ir/hy/news/world-i40912-Շոյգու._Սիրիայում_քաղաքական_կարգավորումն_անորոշ_ժամանակով_հետաձգվում_է
Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման մեկնարկն անորոշ ժամանակով հետաձգվում է` հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2016 07:57 Asia/Tehran
  • Շոյգու. Սիրիայում քաղաքական կարգավորումն անորոշ ժամանակով հետաձգվում է

Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման մեկնարկն անորոշ ժամանակով հետաձգվում է` հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Սիրիայում ահաբեկիչներին ոչնչացնելու համար անհրաժեշտ է միասնական գործել և ոչ խոչընդոտել գործընկերների աշխատանքը: Դա գրոհայիններն օգտագործում են իրենց շահերի համար: Այդ պատճառով խաղաղ գործընթացի հեռանկարը հետաձգվում է», — BBC-ի փոխանցմամբ` ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը՝ հորդորելով արևմտյան երկրներին կողմնորոշվել՝ ում հետ են իրենք պատերազմում՝ Ռուսաստանի՞, թե՞ ահաբեկիչների։:Շոյգուն ընդգծել է, որ արդեն 16 օր է, ինչ Հալեպում ավիացիա չեն կիրառում:

Նախօրեին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել էր, որ իրեն ցնցել է այն փաստը, որ գրոհայինները Հալեպում թիրախ են դարձնում խաղաղ բնակչությանը: «Վերջին 48 ժամվա ընթացքում Հալեպի արևմտյան թաղամասերին հասցվել են անողոք և անկանոն հրթիռային հարվածներ, սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ»,- ասել էր դե Միստուրան՝ հավելելով, որ այդ հարձակումները կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն:

Նշենք, որ տարբեր հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ սեպտեմբերից մինչ օրս Հալեպում սպանվել և վիրավորվել է ավելի քան 2700 մարդ: Վերջին տվյալներով՝ Հալեպի արևելյան հատվածում կա մոտ 275 հազար խաղաղ բնակիչ: Շրջափակման մեջ գտնվող թաղամասեր չի մատակարարվում սնունդ և դեղորայք:

armradio.am/

2/10/2016