Եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է. Ժան-Կլոդ Յունկեր
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է, քանի որ ապագայում ԱՄՆ-ը հազիվ թե մտահոգվի Եվրոպայի մտահոգության մասին.
»Մենք շատ բանով ենք պարտական ամերիկացիներին, սակայն նրանք երկարաժամկետ հեռանկարում չեն մտահոգվի եվրոպացիների անվտանգության մասին։
Մենք ինքներս պետք է անենք դա և դրա համար էլ մենք պետք է նոր ընթացք հաղորդենք եվրոպական պաշտպանական միությանը՝ ընդհուպ մինչև եվրոպական բանակի ստեղծում։
Դա ապագայի երաժշտություն է, և այն արդեն իսկ հնչում է, միայն թե շատ եվրոպացիներ դեռ չեն լսում այն»։
Յունկերն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև հարաբերությունները չեն կարող վերանայվել, քանի որ աշխարհն ունի դրանց կարիքը, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան կանգնեն ուս ուսի տված։
1in.am