Լավրովն ու Քերրին քննարկել են իրավիճակը Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/world-i42646-Լավրովն_ու_Քերրին_քննարկել_են_իրավիճակը_Սիրիայում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին քննարկել են իրավիճակը Սիրիայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2016 20:43 Asia/Tehran
  • Լավրովն ու Քերրին քննարկել են իրավիճակը Սիրիայում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին քննարկել են իրավիճակը Սիրիայում։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, Սիրիայում իրավիճակը քննարկելիս՝ Լավրովը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Արեւելյան Հալեպում ապօրինի զինված խմբավորումները ու այսպես կոչված «տեղական խորհուրդը» հրաժարվում են համագործակցել հանուն իրավիճակի կարգավորման։ Նշվել է, որ ՌԴ ՕՏՈւ եւ սիրիական ՌՕՈւ-երը արդեն չորս շաբաթ է թռիչք չեն իրականացնում այդ տարածքում, բայց Վաշինգթոնը այդպես էլ չի տարանջատել չափավոր ընդդիմության ջոկատներին ահաբեկչական խմբավորումներից, չնայած պարտավորվել էր անել դա 7 օրում ավիացիայի թռիչքների դադարեցման դեպքում։ Պայմանավորվել են շարունակել երկկողմանի փորձագիտական խորհրդակցությունները կարգավորման ճանապարհներ որոնելու համար։

ՌԴ ԱԳ նախարարը նաեւ իր վրդովմունքն է հայտնել, որ Միջազգային շախմատի ֆեդերացիայի նախագահ Կ․Ն․ Իլյումժինովին ամերիկյան մուտքի արտոնագիր չեն տրամադրել, ինչը խափանում է նրա ներկայությունը Նյու Յորքում ՖԻԴԵ-ի խաղին։

News.am