Ռուսաստանը ԼՂ-ում հրադադարի խախտման դեպքերի քննության առաջարկ է ներկայացրել
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է, որ Մոսկվայի կողմից առաջարկ է ներկայացվել`հետաքննություն անցկացնել ԼՂ-ում հայ-ադրբեջանական բախումների սրման պատճառների կապակցությամբ :
Մարիա Զախարովան հինգշաբթի օրն ասել է, որ այդ առաջարկը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, սակայն Ադրբեջանն այն մերժել է:
««Ադրբեջանական կողմը պնդում է, որ զինված միջադեպերի հետաքննության որևէ անհրաժեշտություն չկա, քանի որ այդ պահին հակամարտության գոտում իրավիճակը մնում էր կայուն»,-հայտարարել է Զախարովան:
«Հայ և ազերի ուժերի միջև բախումների սրման պատճառների շուրջ հետաքննությունը կարող է սատարել ԼՂ-ի ճգնաժամի կարգավորմանը»,-հայտարարել է Զախարովան:
ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն անցած ապրիլին հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական բախումների սրումը տարածաշրջանում տիրող անկայուն վիճակի ապացույցն է :
Համաձայն «Թրենդ» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը Երևանում ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները շարունակվելու անհրաժեշտությունը: