Ավստրիայի իշխանությունները կոչ են արել արգելել Ղորանը փողոցներում բաժանելը
Ավստրիայի ՆԳ նախարար Սեբաստյան Քուրցը կոչ է արել արգելել փողոցներում արմատական իսլամականների կողմից Ղորանի տարածումը, հայտնում է The Local–ը։
Քուրցի խոսքով չի կարելի այլեւս հանդուրժել այդ սալաֆիտական արշավները, որոնք «քաղաքական իսլամի դրսեւորումներ են»։
Մինչ այդ Գերմանիայի իշխանություններն էին ահաբեկչության դեմ պայքարի զանգվածային ռեյդեր իրականացրել ավելի քան 200 հասցեներով։ Այդ բնակարաններում բնակվում էին գերմանական «Ճշմարիտ կրոն» սալաֆիտական խմբի անդամները։ Այդ խմբի գործունեությունն արգելված է իշխանությունների որոշումով։
Նույն սալաֆիտական խումբը ակտիվ է նաեւ Ավստրիայում, խմբի երիտասարդ անդամները, գերազանցաբար ավանդական իսլամական հագուստով ու երկար մորուքներով, գետնանցումներում ու փողոցներում Ղորան են բաժանում անցորդներին։
Ընդ որում Ավստրիայի իշխանություններն արդեն արգելել են մուսուլմանական խմբերի, մզկիթների ու իմամների ֆինանսավորումը։ Հիմա Շվեյցարիան նույնպես քննարկում է Ղորանը տարածող արմատական խմբերի գործունեությունը արգելելու հարցը։
News.am