Ուկրաինայի նախագահին հարցաքննել են 2014 թվականի դեպքերի համար
Նոյեմբեր 20, 2016 14:51 Asia/Tehran
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարցաքննել են Վիկտոր Յանուկովիչի կառավարության կործանմանը հանգեցրած դեպքերի մասին իր տեղեկություններ ստանալու նպատակով:
Վկայակոչելով «Ինտեր ֆաքս» լրատվական գործակալությանը՝ «ԻՌՆԱ»-ն հաղորդել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը 6 ժամ հարցաքննել է նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Հարցաքննությունը կայացել է նախագահի աշխատավայրում։ Պորոշենկոն հարցաքննվել է նախորդ կառավարության ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների դեմ իրագործված հանցագործությունների գործով:
Ուկրաինայի նախկին նախագահի դեմ կատարվող ցույցերի ժամանակ, Պորոշենկոն որպես ընդդիմության գլխավոր առաջնորդներից մեկը, իրեն պատկանող հեռուստատեսության հինգերորդ կայանի միջոցով հովանավորել է իշխանափոխությունը:
Պիտակ