Թուրքիան ցանկանում է օգտագործել Ուկրաինայի գազապաստարանները
https://parstoday.ir/hy/news/world-i4357-Թուրքիան_ցանկանում_է_օգտագործել_Ուկրաինայի_գազապաստարանները
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան շահագրգռված է ուկրաինական ածխարդյունահանման ձեռնարկությունների մասնավորեցման, գազատրանսպորտային համակարգի ու գազապաստարանների օգտագործմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2016 15:52 Asia/Tehran
  • Թուրքիան ցանկանում է օգտագործել Ուկրաինայի գազապաստարանները

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան շահագրգռված է ուկրաինական ածխարդյունահանման ձեռնարկությունների մասնավորեցման, գազատրանսպորտային համակարգի ու գազապաստարանների օգտագործմամբ։

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։ Ուկրաինայի ու Թուրքիայի էներգետիկայի նախարարներ Վլադիմիր Դեմչիշինն ու Բերաթ Ալբայրաքը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության պոտենցիալ նախագծերը։

Նրանք պայմանավորվել են երկխոսությունը շարունակել մոտ ժամանակներս և քննարկել են Դեմչիշինի թուրքական այցի հնարավորությունը։