Թուրքիան ցանկանում է օգտագործել Ուկրաինայի գազապաստարանները
Փետրվար 16, 2016 15:52 Asia/Tehran
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան շահագրգռված է ուկրաինական ածխարդյունահանման ձեռնարկությունների մասնավորեցման, գազատրանսպորտային համակարգի ու գազապաստարանների օգտագործմամբ։
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։ Ուկրաինայի ու Թուրքիայի էներգետիկայի նախարարներ Վլադիմիր Դեմչիշինն ու Բերաթ Ալբայրաքը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության պոտենցիալ նախագծերը։
Նրանք պայմանավորվել են երկխոսությունը շարունակել մոտ ժամանակներս և քննարկել են Դեմչիշինի թուրքական այցի հնարավորությունը։
Պիտակ