ԱՄՆ-ն ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i43783-ԱՄՆ_ն_ընդգծել_է_ԼՂ_հակամարտության_կարգավորման_անհրաժեշտությունը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2016 07:52 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ընդգծել է ԼՂ  հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:

Համաձայն «Թրենդ» լրատվական գործակալության հաղորդման, Բրիջիթ Բրինքը երեքշաբթի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծելով ԼՂ  հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն, ասել է, որ այս հակամարտությունը չպիտի նոր պատերազմի հանգի:

Բրիջիթ Բրինքը հայտարարել է, որ տարաձայնության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի համաձայնությունը բխում է երկու կողմերի շահերից:  

Բրինքն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի լիազորությունների դադարեցվելուն ասել է, որ Վաշինգտոնը դեռևս այդ պաշտոնում նրան փոխարինող անձի վերաբերյալ որոշում չի կայացրել:

Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը նոյեմբերի 21-ին «Թվիթեր»-ում կատարած գրառման մեջ տեղեկացրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը թողելու մասին:

Ուորլիքը հայտարարել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին վայր կդնի իր լիազորությունները: