Զարիֆ. Մարդու իրավունքների հանդեպ Եվրոպայի մոտեցումը խտրական ու խաբեբայական է
https://parstoday.ir/hy/news/world-i4387-Զարիֆ._Մարդու_իրավունքների_հանդեպ_Եվրոպայի_մոտեցումը_խտրական_ու_խաբեբայական_է
ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «Մարդու իրավունքների հանդեպ Եվրոպայի մոտեցումը խիստ քաղաքականացված, խտրական ու խաբեբայական է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2016 04:22 Asia/Tehran
  • Զարիֆ. Մարդու իրավունքների հանդեպ Եվրոպայի մոտեցումը խտրական ու խաբեբայական է

ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «Մարդու իրավունքների հանդեպ Եվրոպայի մոտեցումը խիստ քաղաքականացված, խտրական ու խաբեբայական է»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում հակազդելով Իրանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ Եվրոխորհրդարանի որոշ պատգամավորների հայտնած մտահոգության, հիշեցնելով այն կետը, որ աշխարհում որևէ երկիր չի կարող մարդու իրավունքների ոլորտում անթերի լինելու հավակնություն ունենալ, Եվրոխորհրդարանի պատգամավորների ուշադրությունը հրավիրեց Իրանում առկա իրականությունների ու այդ թվում այն հարցի վրա, որ Իրանի կառավարությունները որոշվում են քվեատուփերի միջոցով:

«Որևէ երկիր իրավունք չունի ռազմական լուծում պարտադրել Սիրիայի ու Եմենի ժողովուրդներին»,-ընդգծեց Զարիֆը, պարզաբանելով տարածաշրջանային ու միջազգային հարցերի հանդեպ ԻԻՀ-ի դիրքորոշումը:

Զարիֆը հայտարարելով, որ Սիրիայում Իրանի խորհրդատվական ներկայությունը հիմնված է այդ երկրի օրինական կառավարության դիմումի վրա և համապատասխանում է միջազգային իրավունքին, ասաց. «Իրաքի ու Սիրիայի կառավարություններին Իրանի ցուցաբերած օժանդակությունը նպատակ ունի կանխել Բաղդադի ու Դամասկոսի վրա ԻԼԻՊ-ի, Ալնոսրայի ճակատի ու Ալղաիդայի նման ահաբեկչական ծայրահեղական խմբերի տիրապետությունը»:

Զարիֆը տարածաշրջանում լարվածությունների սրման, ինչպես նաև Արաբիայի ու նրա որոշ դաշնակիցների ռազմամոլության պատճառը տարածաշրջանային հավասարությունների ընկալման հարցում նրանց սխալ հաշվարկումների ու այն սխալ ենթադրության արդյունքը համարեց, որ Իրանի միջուկային հարցի կարգավորումը խախտում է Արաբիայի պատկերացրած ուժերի հավասարումը, և ընդգծեց. «Արաբիայի այս կողմնորոշումը, որի հիմքում ընկած է տարածաշրջանային հավասարություններից ուրիշների կրճատումը և այլ հարևանների դերակատարության ու օրինական շահերի անտեսումը չի կարող այդ երկրի ու տարածաշրջանի օգտին լինել»: