ԱՄՆ-ն Իրանի ատոմային կառույցների դեմ կիբերային հարձակման նախագիծ է մշակել
«Նյու Յորք Թայմզ»-ը բացահայտում է կատարել Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրումը խախտվելու դեպքում Իրանի միջուկային կառույցների դեմ կիբերային հարձակում իրականացնելու ԱՄՆ-ի նախագծի մասին:
Ամերիկացի պաշտոնատարներ ասում են, որ Պենտագոնը մշակել է մի նախագիծ, որպեսզի Օբամայի կառավարությունն անհրաժեշտ պատրաստվածությունն ունենա Իրանի հավանական քայլերի դիմաց:
«Նյու Յորք Թայմզ»-ն Իրանի միջուկային համաձայնության մասին մի հոդվածում հղում կատարելով ամերիկացի պաշտոնատարների գրել է. «Եթե միջուկային համաձայնության գործադրման ընթացքը խափանվի և կամ Իրանը հավատարիմ չմնա այդ համաձայնության կետերին, Իրանի դեմ կիբերային հարձակումներ են իրականացվելու»:
«Այս նախագիծը «Նիթրո Զեուս» գաղտնաբառով մշակվել է Իրանի հրթիռային կառույցների, հաղորդակցական համակարգերի և միջուկային էներգիայի կառույցների կարևոր բաժինների դեմ և Իրանի կողմից խախտումներ նկատվելու դեպքում գործադրման կհանձնվի»,-գրում է «Նյու Յորք Թայմզ»-ը:
Ի դեպ, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչությունը մի այլ նախագիծ է մշակել, որը թիրախ է դարձնելու Ֆորդուի միջուկային կառույցները: