Մոսկվան քննադատել է Արևմուտքին
https://parstoday.ir/hy/news/world-i44200-Մոսկվան_քննադատել_է_Արևմուտքին
ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է Արևմուտքին ՝ Սիրիայում քիմիական զենքերի կիրառման հարցում պահած լռության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2016 13:49 Asia/Tehran
  • Մոսկվան քննադատել է  Արևմուտքին

ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է Արևմուտքին ՝ Սիրիայում քիմիական զենքերի կիրառման հարցում պահած լռության համար:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովը հայտարարել է.-«Այս հարցում Արևմուտքի լռությունը համարվում է ցանկացած քայլի դիմելու  ահաբեկիչներին տրված կանաչ ազդանշան»:

«Մոսկվան ցանկանում է ուսումնասիրել Սիրիայում քիմիական զենքերի կիրառման վերաբերյալ բոլոր տեղեկությունները».-ասել է Լավրովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարի հավաստմամբ, ՄԱԿ-ի և քիմիական զենքերի չտարածման կազմակերպության փորձագետները հաստատել են, որ ահաբեկիչները Սիրիայում քիմիական զենքեր են կիրառել, սակայն ընդդիմադիր խմբերի կողմից այդ սպառազինության օգտագործման հարցին ոչ մի անդրադարձ չի կատարվել : «Սա Դամասկոսի կառավարության ընդդիմադիրներին ուղղված հստակ պատգամ է , որոնք համոզված են, որ կարող են դիմել ցանկացած քայլի».-նշել է Լավրովը:

Ուրբաթ օրը հրապարակված Ռուսաստանի ռազմական ու քիմիական հարցերի փորձագտեների զեկույցը հաստատում է , որ ահաբեկիչները Հալեպում մանանեխի գազ են կիրառել: