Մամուլի տեսություն 26-11-2016
Բրիտանիան մի կողմից պարտավոր է հարգել ժողովրդի ձայները և դուրս գալ ԵՄ-ի կազմից, մյուս կողմից էլ շտապողականությունը լավ բանի չի բերելու:
«Ռեսալաթ»
BREXIT-ը ՝ կանաչ մայրցամաքի փլուզման գաղտնաբառը
Նախքան նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը, Եվրամիության ղեկավարները պնդում էին , որ Բրիտանիան դուրս գա միության կազմից, սակայն այսօր նրանք BREXIT-ը համարում են սպառնալիք: Թրամփը BREXIT-ի համախոհներից էր: Այդ պատճառով , Եվրապական երկրներն այլևս չեն շտապում միության կազմից Բրիտանիայի դուրս գալու հարցում: Պատճառներից մեկն էլ մոտ ապագայում ազգայնամետ ու ծայրահեղական խմբի գործի գլուխ գալու հավանականությունն է: Ինչպես Ֆրանսիայում ազգային ճակատի ղեկաբարը շահել է ձայների մեծ մասը: Լոպենը համարվումէ միավորված եվրոպայի համախոհներից մեկը: Եթե Բրիտանիան դուրս գա միության կազմից, իսկ Ֆրանսիայում հաղթեն ազգայնամետները, այդ դեպքում Եվրոպայի երկու հզոր թևերը ՝ Լոնդոնը և Փարիզը դառնալու են մայրցամաքի փլուզման գործոնը: Բրիտանիան մի կողմից պարտավոր է հարգել ժողովրդի ձայները և դուրս գալ ԵՄ-ի կազմից, մյուս կողմից էլ շտապողականությունը լավ բանի չի բերելու: Բրիտանիայի վարչապետի խոսնակը հայտարարել է, որ BREXIT-ից պաշտոնական բանակցություններից առաջ, Լոնդոնը պետք է աշխատի որոշակի բաղադրիչների վրա: Այժմ քննարկվում է այնհարցը, որ թագուհին մտադիր է Թրամփին հրավիրել Լոնդոն այցելել ՝ երկու երկրի հարաբերություններն ամրապնդելու նպատակով:
«Ջոմհուրի էսլամի»
Մոսուլի պատերազմը և նրա բաղադրիչները
Մոսուլի պատերազմում Արաբիայի լռությունը, ԱՄՆ-ի բացակայությունը և Թուրքիայի անիմաստ տեղաշարժերը, մտահոգիչ իրավիճակ են ստեղծել: Ներկայիս մարտին դաշտում են միայն Իրաքի զինված ուժերը: Այս իրադարձություններն ամբողջությամբ մտահոգում են Բաղդադին: Թուրքիան որ խոսում էր սպառնալի լեզվով, այսօր լռություն է պահել : Մոսուլի տարբեր շրջաններում կասեցվել են ամերիկյան կործանիչների թռիչքները : Իրաքի ուժայինները պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ: Այստեղ ոչ ԱՄն-ը կա ոչ էլ Ֆրանսիան, Բրիտանիան և միջազգային կոալիցոն ուժերը: Ինչն էլ մտահոգում է անվտանգության փորձագետներին, որ կուլիսների հետևում դավեր են հասունանում:
Ինչպես անվտանգության հարցերի փորձագետներն են հայտարարել, բացի արևմտյան թևից Մոսուլի մյուս առանցքներում, հարաբերական անդորր է տիրում, սակայն պարզ չէ, թե այս իրավիճակը մինչև երբ է շարունակվելու: հարավային առանցքը գտնվում է Իրաքի կենտրոնական ոստիկանության ձեռքում: Օպերացիան պետք է ավարտվեր Մոսուլի օդանավակայանի ազատարգումից հետո, սակայն այդ ուժերը դեռևս նախատեսված տրածք չեն հասել , այլև փորձում են առաջ գնալ ազատագրված շրջաններում:
Իրաքի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ: Թրամփը խոստացել է, որ օգնելու է Բաղդադին: Թվում է , թե հունվարին, երբ Թրամփը կսկսի իր աշխատանքը, շատ անորոշություններ պարզվելու են, սակայն շատերը չեն պատրաստվում նստել ու սպասել:
«Շարղ»
Թրամփի որդին հանդիպել է Ռուսաստանի կողմնակից սիրիացի ընդդիմադիրներից մեկին
ԱՄՆ նորընտիր նախագահի որդին Փարիզում հանդիպում է ունեցել Ռուսաստանի կողմնակից սիրիացի ընդդիմադիրներից մեկի հետ: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր իր աջակցությունը Սիրիայի նկատմամբ մոսկվայի քաղաքականություններին: Այսօր սիրիացի-ֆրանսացի դիվանագետի հետ նրա որդու հանդիպումը , մեծացնում է Սրիայի հարցում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի նոր կառավարության համագործակցության հավանականությունը:
Մոսկվան հայրենական է որակում ընդդիմադիր խմբի, որի ղեկավարի հետ հանդիպել է Թրամփի որդին: Սակայն շատերը Ղեսիսին համարում են Սիրիայի կառավարության կողմնակից, քանի որ նա կողմ է իշխանափոխությանը ՝ Բաշշար Ասադի հետ համագործակցությամբ: Նա Ռուսաստանի համախոհն է : Նա նշել է ,.-«Թրամփի հաղթանակից հետո, Սիրիայի ընդդիմադիրները հուսադրվեցին, որ քաղաքական գործընթացը առաջ է գնալու և ԱՄՆ-ը և Ռուսաստանը ընդհանուր հայտարարի են գալու: Թրամփի որդու միջոցով ես իմ նախագիծն եմ ներկայացրել ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնության մասին»:
armedia.am
Դասեր Կիպրոսի հակամարտության կարգավորման փորձերից
Հյուսիսային Կիպրոսի հակամարտությունը հերթական անգամ մոտ էր իր հանգուցալուծմանը, սակայն նոյեմբերի 22-ին կողմերին՝ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին և թուրք-կիպրացիների առաջնորդ Մուսթաֆա Ակնջիին, չհաջողվեց համաձայնության գալ տարածքների հարցի շուրջ: Միաժամանակ դեռևս պահպանվում է հույսը, որ այս ձախողումը վերջնական փակուղի չի մտցնի երկու տարի առաջ նոր թափ ստացած բանակցությունները:
Չնայած բանակցությունները չհասան ցանկալի արդյունքին, այնուամենայնիվ կան մի քանի գործոններ, որոնք արժանի են հատուկ ուշադրության:
Առաջին՝ Կիպրոսի խնդրի շուրջ բանակցություններն ընթանում են ՄԱԿ-ի հովանու ներքո հնգակողմ ձևաչափով՝ Թուրքիայի, Հունաստանի, Բրիտանիայի, Կիպրոսի Հանրապետության և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մասնակցությամբ: Սակայն բանակցային գործընթացում իրական արդյունք արձանագրելու, կողմնակի ազդեցություններից խուսափելու համար վերջին փուլում բանակցություններն ընթանում էին Կիպրոսի երկու հատվածների անմիջական հանդիպումների ձևաչափով: Ենթադրվում էր, որ նրանք համաձայնության կգան կարգավորման հիմնական բաղադրիչների շուրջ, իսկ արդեն թուրքական զորքերի դուրսբերման և երաշխիքների հարցերը կքննարկվեն հնգակողմ համաժողովի ձևաչափով: Այս օրինակը ցույց է տալիս, որ ինքնորոշման ձգտող միավորի հետ անմիջական երկխոսությունը, անկախ միավորի ճանաչված չլինելուց և կարգավիճակից, նվազեցնում է կողմնակի գործոնների ազդեցությունը և մեծացնում իրական կարգավորման հնարավորությունը:
Երկրորդ՝ 2006թ.-ից ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հյուսիսային Կիպրոսին՝ շրջափակումից դուրս բերելու, սոցիալական, տնտեսական զարգացում ապահովելու, ԵՄ ստանդարտները հնարավորինս ապահովելու, քաղաքացիական հասարակության զարգացումը խթանելու նպատակով: Այս մոտեցումը կարելի է ամփոփել «ներգրավում առանց ճանաչման» բանաձևի ներքո: ԵՄ կողմից այս քաղաքականությունն իրականացվում է Կիպրոսի Հանրապետության հետ հետագա վերամիավորումը հնարավորինս առանց ցնցումների ապահովելու համար, սակայն սա նաև կարևոր նշանակություն է ունենում տեղի համայնքի փակվածությունը հաղթահարելու, երկխոսության հնարավորությունները մեծացնելու, դեպի ԵՄ շարժվելու ձգտումը մեծացնելու համար: Չի կարելի բացառել, որ մասամբ նաև ԵՄ անմիջական աշխատանքի արդյունք է այսօր բանակցությունների կառուցողականությունն ու թուրքական Կիպրոսի դիրքերի ճկունությունը՝ անցյալի համեմատ: Սա ևս փաստում է, ոչ չճանաչված միավորների հետ միջազգային դերակատարների աշխատանքը ոչ միայն զգալի ազդեցություն է ունենում տեղի բնակչության կյանքի որակի վրա, այլև օգնում է քաղաքական բանակցությունների առաջմղմանը:
Եվ երրորդը՝ այսօր Հյուսիսային Կիպրոսը կրկին համաձայնվել է քննարկել կղզու վերամիավորման հարցը: Իսկ դա նշանակում է, որ Կիպրոսի Հանրապետության քաղաքական էլիտան, երկու կողմերի քաղաքական երկխոսության մակարդակն ու ընդհանրապես Կիպրոսի Հանրապետության հռետորաբանությունն ու ժողովրդավարության մակարդակը հնարավորություն են տալիս թուրք-կիպրացիներին դիտարկել այդ պետության հետ միավորվելու և ընդհանուր պետության ներքո իրենց ապագան կառուցելու հեռանկարը: Երկու կողմերի անցած ճանապարհը հնարավորություն է տվել հաղթահարելու փոխադարձ թշնամանքն ու հնարավոր է դարձրել միավորման հարցի քննարկումը: Ուստի այլ հակամարտությունների համար ևս միավորման տարբերականեր առաջարկելիս հարկավոր է հաշվի առնել այս գործոնները և միասին ապրելու հնարավորությունը, այսպես կոչված՝ «համատեղելիությունը», որը պահանջում է թշնամանքի բացառում, ժողովրդավարության բարձր մակարդակ:
Սրանք, թերևս, մի քանիսն են այն դասերից, որ կարող են օրինակելի և ուսուցողական լինել նաև մյուս հակամարտությունների կարգավորման համատեքստում: Դրանք պետք է հաշվի առնեն թե՛ բանակցությունների կողմերը, թե՛ միջնորդները: