Բրիտանացիները գումար վճարելով կարող են մնալ ԵՄ քաղաքացի
Նոյեմբեր 27, 2016 04:10 Asia/Tehran
ԵՄ-ում Brexit-ի հարցով ավագ բանագնացը հայտարարել է, որ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո, ցանկության դեպքում բրիտանացիները կարող են տարեկան որոշակի գումար վճարելով մնալ ԵՄ քաղաքացի:
Համաձայն «Գարդիան» օրաթերթի հաղորդման, Գայ Վերհոֆ Շտադը Լոնդոնի «Թայմզ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ մեծ թվով բրիտանացիներ ԵՄ-ից հեռանալու օգտին չեն քվեարկել և ցանկանում են պահել այդ միության հետ իրենց կապերը, հետևաբար, Բրյուսելին տարեկան որոշակի գումար վճարելով, նրանք կկարողանան պահպանել ԵՄ քաղաքացիությունը:
Այս առաջարկը մինչև տարեվերջ քվեարկության կդրվի Եվրոխորհրդարանում, սակայն Brexit-ի հարցով Բրիտանիայի հետ ցանկացած համաձայնություն պիտի ստանա նաև ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարների հաստատումը:
Պիտակ