Մամուլի տեսություն 28-11-2016
https://parstoday.ir/hy/news/world-i44476-Մամուլի_տեսություն_28_11_2016
Ֆինանսական կայունության թեմայով իր կիսամյա զեկույցում, Եվրոպայի կենտրոնական բանկը զգուշացրել է Եվրոգոտում նոր ճգանաժամ սկսվելու կապակցությամբ : Պատճառը ՝ ԱՄՆ-ի առաջիկա տնտեսական քաղաքականության հետ կապված առկա անվստահությունն է հայտարարվել :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2016 12:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  28-11-2016

Ֆինանսական կայունության թեմայով իր կիսամյա զեկույցում, Եվրոպայի կենտրոնական բանկը զգուշացրել է Եվրոգոտում նոր ճգանաժամ սկսվելու կապակցությամբ : Պատճառը ՝ ԱՄՆ-ի առաջիկա տնտեսական քաղաքականության հետ կապված առկա անվստահությունն է հայտարարվել :

«Ռեսալաթ»

Եվրոպայի Կենտրոնական բանկի նախազգուշացումը

 

Վերջին ամիսներին Եվրոպայի Կենտրոնական բանկը բազմիցս նախազգուշացրել է Եվրոգոտում ֆինանսական նոր ճգնաժամի կապակցությամբ: Ֆինանսական կայունության թեմայով իր կիսամյա զեկույցում, Եվրոպայի կենտրոնական բանկը զգուշացրել է Եվրոգոտում նոր ճգանաժամ սկսվելու կապակցությամբ : Պատճառը ՝ ԱՄՆ-ի առաջիկա տնտեսական քաղաքականության հետ կապված առկա անվստահությունն է հայտարարվել : Եվրոպայի Կենտրոնական բանկի գնահատականով, կրկին մեծացել են Եվրոգատում ֆինանսական կայունությանն ուղղված սպառնալիքները: Ի հարկե շնորհիվ իր ճկունության,  վերջին կիսամյակում չնայած Եվրոպական համատեղ դրամական միավորին հասցված ցնցումներին, տարածքի ֆինանսական համակարգը շարունակում է դիմակայել , մինչդեռ շուկաներում մեծացել են համաշխարհային բարեփոխումներին առնչվող սպառնալքիները: Բանկի զեկույցի համաձայն, ստեղծված իրավիճակը հետևանքն է քաղաքական անապահովության և  ԱՄՆ նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփի իշխանության հասնելուց հետո առկա անորոշության: Եվրոգատու վրա ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականությունում հավանական փոփոխությունների ազդեցությունն ՝ այդ թվում առևտրի հետ կապված ներգործումը, առկա ժամանակահատվածում չափազանց անորոշ է : Հարկ է նշել, որ Եվրոպական երկրների ղեկավարներին չի հաջողվել կարգավորել կանաչ մայրցամաքի տնտեսական ճգնաժամը: Ներկայիսմ չնայած տարբեր երկրներում գործադրվող հակաճգնաժամային քաղաքականությանը, տարբեր երկրներում սրվում է տնտեսական ճգնաժամային իրավիճակը:

 

 

 

 

 

 

galatv.am

Պուտինի զորախաղերն անհանգստացնում են. մարտահրավեր Թրամփին

 

«Անհանգստություն կա, որ նախագահ Պուտինը ծրագրում է ռազմական ներխուժում Բալթյան երկրներ՝ որպես ուղղակի մարտահրավեր Դոնալդ Թրամփին եւ ՆԱՏՕ-ին, ասել է ամերիկյան բանակի վետերան, գեներալ Ջեք Կինը, ով հրաժարվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնից»,- The Times-ում հայտնում է Մայքլ Էվանսը:

«Այդ կասկածներն առաջ են եկել Ռուսաստանի այն հայտարարության հետ կապված, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը տեղակայված կմնան Կալինինգրադի շրջանում, որտեղ, ըստ ՆԱՏՕ-ի աղբյուրների գնահատման, մշտական հիմունքներով 225 հազար ռուսաստանցի զինծառայող կա: Հրամանատար Ջեք Կինը ենթադրում է, որ հավելյալ զորքի եւ զինտեխնիկայի տեղակայումն այնտեղ կարող է նշանակել, որ Պուտինը մտադիր է Բալթյան երկրներում սկսել այն նույն գործողությունները, որոնք իրականացվել են Արեւելյան Ուկրաինայում»,- փոխանցում է լրագրողը:

«Ռուսներն այժմ էական ճնշում են գործադրում Բալթյան երկրների վրա, եւ հավանական է, որ Մոսկվան մարտահրավեր կնետի ՆԱՏՕ-ին՝ սկսելով զինված հիբրիդային շրջափակում, նման Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցածին,- ասել է Կինը:- Կալինինգրադում տեղի է ունենում ռազմական ուժի հսկայական կուտակում, այդ թվում նավատորմի եւ հակահրթիռային զորամիավորումների: Ռուսաստանը փորձում է հասնել նրան, ինչն այս վերջին երեք տարիներին «խաղացել» է ավելի քան մեկ տասնյակ զորավարժությունների ժամանակ. ինչպես զրկել ԱՄՆ/ՆԱՏՕ-ին օդային եւ ծովային առավելություններից՝ դարձնելով այդ տարածքներն անհասանելի նրանց համար»:

«Ռուսաստանի ցամաքային ուժերն ավելի մեծաքանակ են, քան Բալթյան երկրներինը եւ ՆԱՏՕ-ինը, ինչը գործնականում նշանակում է Բալթյան երկրների հաջող շրջափակում երկու կամ երեք օրվա ընթացքում»,- կարծիք է հայտնել Կինը:

«Մոսկվայի կողմից Բալթյան երկրների որեւէ տարածքի շրջափակումը կլիներ առաջին պաշտպանական լուրջ խնդիրը Թրամփի համար»,- եզրափակել է թղթակիցը:

 

Աղբյուր՝ The Times

 

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

 

 

 

 

 

«Շարղ»

Մահվան ստվեր ՝ Հավանա-Վաշինգտոն հարաբերությունների վրա

 

 

 

Վախճանվեց Կուբայի հեղափոխության հայրը և դա այն հանգամանքներում, երբ  Սպիտաk տնում փոփոխություններ են սպասվում: Իշխանության է գալու նախագահ, ով սպառնացել է, որ իր ողջ ջանքերն ի գործ է դնելու ՝ Օբամայի արած քայլերը զորայցնելու համար: Թրամփը բազմիցս խոսել է Կուբայի հետ առևտրական ու դիվանագիտական կապերը վերսկսմանն ուղղված համաձայնությունները չեղարկելու մասին: Իսկ ընտրվելուց առաջ, Թրամփն ասել էր, որ ցանկանում է Կուբայում հյուրանոց բացել:

Հարցին նաև մյուս կողմից: Կուբան էլ ինչպես մյուս երկրները չգիտի ինչ կարող է ակնկալել ԱՄՆ-ի նոր կառավարությունից: Նամանավանդ, որ դեռևս պարզ չէ, թե ո՞վ է լինելու նրա կառավարության պետքարտուղարը: Կուբայում նաև հուսով են, որ եթե ԱՄՆ-ի նախագահը ցանկանա վերջ դնել թշնամանքին, ուրեմն ապագայում ամեն ինչ լավ է լինելու:  2015 թվականին Կուբան ազատ արձակեց 53 քաղբանտարկյալների, որից հետո, Վաշինգտոնը վերականգնեց Հավանայի հետ իր դիվանագիտական հարաբերությունները: Թրամփը հայտարարել է, որ Օբամայի տված բոլոր խոստումները պայմանավորված են հաջորդ նախագահի հրմանագրով: Սա հնեց այն է, ինչ Թրամփը պատրաստվում է անել , միթե Կաստորյի կառավարությունը դրական պատասխանի մեր պահանջին ՝ այն է Կուբայի ժողովրդին կրոնական ու քաղաքական ազատություն տալը և քաղբանտարկյալների ազատ արձակումը:

 

Աղբյուր : CNN

 

 

 

 

«Ջոմհուրի էսլամի»

Սաուդյան Արաբիայի արքայազնը Պուտինին ռազմական հարձակմամբ է սպառնացել

 

Սաուդյան Արաբիայի արքայազնը Պուտինին սպառնացել է, որ Հալեպի վրա հարձակումները չդադարեցնելու և բանակցության սեղանին չվերադառնալու դեպքում, սպառազինելու է Սիոնիստական ռեժիմին և արաբական երկրների ՝ Ռուսաստանի վրա հարձակվելու համար: Սաուդցի արքայազնը նաև հավակնել է  , որ բարեբախտաբար այսօր արաբական երկրները բարեկամացել են Իսրայելի հետ և պետք է միասին Սիրիան ազատագրենք Վլադիմիր պուտինի բռնապետությունից : Հատկանշական է , որ նույն արքայազնը ընտրություններից առաջ Թրամփին կոչել էր «ԱՄՆ-ի խարանը» , նա այսօր սակայն փոխել է իր խոսելաոճը: Թրամփն էլ ասել էր, որ Թելալը ցանկանում է  իր հոր փողերով կառավարել ԱՄՆ-ին , սակայն ինքը դա թույլ չի տալու: