ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականի դիրքորոշումը Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i44509-ԱՄՆ_ի_ազգային_անվտանգության_խորհրդականի_դիրքորոշումը_Համատեղ_քայլերի_համապարփակ_ծրագրի_վերաբերյալ
«CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Սուզան Ռայսն ասել է.-«Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնության պահպանումն ԱՄՆ-ի օգտին է լինելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2016 14:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականի դիրքորոշումը Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի վերաբերյալ

«CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Սուզան Ռայսն ասել է.-«Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնության պահպանումն ԱՄՆ-ի օգտին է լինելու»:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականը նշել է, որ Իրան-Վեցնյակ համաձայնությունը տարբեր ձեռքբերումներ է ունեցել:

Նրա խոսքերով՝ ներկայումս մոտ մեկուկես տարի է անցել համաձայնության իրագործման ժամկետից և Իրանը միշտ հարգել է իր հանձնառությունները:

«Համաձայնությունը չեղաչկելով՝ ԱՄՆ-ը կմեկուսացվի։ Այդ քայլը չի համապատասխանում միջազգային օրենքներին»,-ասել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականը:

Վերջին օրերի ընթացքում Դոնալդ Թրամփի խորհրդականները և Հանրապետական կուսակցության դիվանագետները Իրան-Վեցնյակ համաձայնության վերանայման պահանջ են ներկայացրել: