Ադրբեջանում Լուկաշենկոյին շնորհել են «Հեյդար Ալիև» շքանշան
Նոյեմբեր 29, 2016 12:31 Asia/Tehran
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, Բաքվում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ ստացել է «Հեյդար Ալիև» շքանշան։
Ինչպես հաղորդում է Belta բելառուսական գործակալությունը, Լուկաշենկոյին շքանշանը հանձնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած հատուկ ավանդի համար։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է հույսեր կապել Բելառուսի հետ՝ որպես ամենամոտ ընկերոջ։
1in.am
Պիտակ