Դանիայի կառավարությունը հետ է կանչում ԻՊ դեմ մարտերին մասնակցող ինքնաթիռները
Դեկտեմբեր 03, 2016 21:08 Asia/Tehran
Դանիայի կառավարությունը, համաձայն ավելի վաղ ընդունած որոշումների, դեկտեմբերի կեսերին հետ կկանչի իր կործանիչները և փոխադրող ինքնաթիռները, որոնք միջազգային կոալիցիայի կազմում մասնակցում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դանիական յոթ F-16 տեսակի կործանիչները Իրաք և Սիրիա ուղարկելու մասին որոշումն ընդունվել էր 2016 թվականի ապրիլին: Դանիայում ակնկալում էին, որ առաքելությունը կավարտվի առնվազն 6 ամսվա ընթացքում:
Armenpress.am
Պիտակ