Արևմուտքի դոմինանտության դարաշրջանն ավարտվել է. Washington Post
Սառը պատերազմի ավարտից հետո սկսվել էր Արևմուտքի դոմինանտության և լիբերալ-դեմոկրատական գաղափարների դարաշրջանը, սակայն այդ ժամանակները անցյալում են:
Համաշխարհային հարթակ է վերադարձել Ռուսաստանը, գրում է The Washington Post-ը:
Ամերիկյան պարբերականը գրում է, որ պետք չէ շատ հեռու գնալ, բավարար է միայն Հալեպին նայել, որպեսզի տեսնել, թե ինչպես է ԱՄՆ-ն զիջում իր դիրքերը:
«Ոչինչ այդքան չի խորհրդանշում բուռն ու արբեցնող պատմական լիբերալ- դեմոկրատական տոնակատարության ավարտը»,- ասվում է հոդվածում:
Ըստ հոդվածի հեղինակի՝ մինչ Միացյալ Նահանգները հանդես էին գալիս հայտարարություններով, Ռուսաստանը հարվածներ է հասցրել գրավված քաղաքի ուղղությամբ:
Մոսկվան հայտարարել էր Հալեպի ուղղությամբ հարվածներ հասցնելու դադարի մասին հոկտեմբերի 18-ին, սակայն սիրիական բանակը շարունակել է հարձակումը: Արդյունքում արևելյան Հալեպի տարածքը ազատագրվել էր գրոհայիններից նոյեմբերի 29-ին:
Ինչպես գրում է Washington Post-ը՝ տենդենցը վկայում է արևմտյան տրիումֆի ավարտի մասին, որը նկատվում է նաև Եվրոպայում: Եվրոպական երկրները սկսել են հոգնել պատժամիջոցներից, իսկ Օբամայի կողմից սկսված Ռուսաստանի մեկուսացումը հավասարվում է զրոյի, ինչի մասին վկայում է պետքարտուղար Ջոն Քերիի հաճախակի այցը Մոսկվա:
Tert.am