Թրամփը քննադատել է ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i45751-Թրամփը_քննադատել_է_ԱՄՆ_ի_միջամտողական_քաղաքականությունը
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.-«ԱՄՆ-ի առաջիկա ռազմական ուղեգիծը հիմնված է լինելու արտաքին հակամարտություններին չմիջամտելու, ԻԼԻՊ-ին ոչնչացնելու և ռազմական ուժի հզորացմամբ խաղաղություն հասնելու քաղաքականության վրա»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 16:59 Asia/Tehran
  • Թրամփը քննադատել է  ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.-«ԱՄՆ-ի առաջիկա ռազմական ուղեգիծը հիմնված է լինելու արտաքին հակամարտություններին չմիջամտելու, ԻԼԻՊ-ին ոչնչացնելու և ռազմական ուժի հզորացմամբ խաղաղություն հասնելու քաղաքականության վրա»:

Թրամփը ընդգծել է, որ Իրաքի դեմ ռազմական հարձակումը սխալ քայլ էր և ԱՄՆ-ը այլևս չի փորձի այլ պետությունների համակարգը կործանել և մասնակցել նման գործողություններին: 

«Այս նպատակներին դեմ երկրները ԱՄՆ-ի գործընկերը չեն համարվում». ասել է նա:

Նշելով, որ ԱՄՆ-ը Միջին Արևելքի տարածաշրջանի պատերազմներին մասնակցելով ծախսել է 6 տրիլիոն դոլար,. Թրամփը խոստացել է այսուհետ ավելի մեծ բյուջե հատկացնել  ճանապարհների, կամուրջների, թունելների և օդանավակայանների վերանորոգման համար : 

Թրամփը մտադիր է ավելացնել նաև ԱՄՆ-ի բանակի բյուջեն: Նա խոստացել է Կոնգրեսին համոզել չեղարկել  բանակի բյուջեի ավելացման համար նկատի առնված արգելքը:

նրա խոսքերով. «Պետք է վերջ տալ միջամտողական և հարձակողական քաղաքականությանը և ԱՄՆ-ի բանակն ուժեղացնել կանխարգելիչ գործողությունների համար»: