Իրանն ընդգծել է ԱՄՆ-ի վարած ահաբեկչական քաղաքականությանը դիմակայելու անհրաժեշտությունը
(last modified Mon, 17 Mar 2025 06:07:33 GMT )
Մարտ 17, 2025 09:37 Asia/Tehran
  • Իրանն ընդգծել է ԱՄՆ-ի վարած ահաբեկչական քաղաքականությանը դիմակայելու անհրաժեշտությունը

Մարտի 16-ին, արձագանքելով ամերիկացի պաշտոնյաների հակաիրանական հայտարարություններին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է․ «Միացյալ Նահանգների կառավարությունն իրավունք չունի թելադրել Իրանի արտաքին քաղաքականություն։ Այդ դարաշրջանն ավարտվեց 1979 թվականին։ Վերջ տվեք Իսրայելի ցեղասպանությանն ու ահաբեկչությանը աջակցելուն։ Դադարեցրեք Եմենի ժողովրդի սպանությունը»։

Մարտի 15-ին ԱՄՆ նախագահը երկրի օդուժին հրամայել էր հարձակումներ իրականացնել Եմենի վրա։ Արդյունքում՝ Սանաա և Սաադա քաղաքների վրա ամերիկյան ու բրիտանական ուժերի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն այդ կապակցությամբ ասել է․ «Մենք նախպորդ վարչակազմից սարսափելի ժառանգություն ենք ստացել։ Իրանի դեմ բոլոր տարբերակները սեղանի վրա են, և Իրանը պետք է դադարեցնի հութիներին (Եմենի «Անսարալահ») աջակցությունը»: ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նույնպես հայտարարել է. «Հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հութիները չեն դադարեցնել իրենց ռազմական գործողությունները... Իրանն արդեն երկար ժամանակ օգնում է հութիներին, և ավելի լավ է, որ  դադարեցնի այդ աջակցությունը»:

Ամերիկացի պաշտոնյաների կողմից Եմենի «Անսարալլահին» Իրանի աջակցության մասին մեղադրանքները, ինչպես նաև այն սպառնալիքը, որ բոլոր տարբերակներն Իրանի դեմ սեղանին են, հնչում են Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած տասնամյակների քաղաքականության շրջանակներում։ «Իրանի դեմ բոլոր տարբերակները սեղանին են» արտահայտությունը բազմիցս օգտագործել են ԱՄՆ բոլոր նախագահները՝ Ջորջ Բուշից ու Բարաք Օբամայից մինչև Ջո Բայդեն ու Դոնալդ Թրամփ: Նրանց նպատակը միշտ եղել է մեկ բան՝ ահաբեկել Իրանին: Միացյալ Նահանգները չի հրաժարվել այս անտրամաբանական մոտեցումից նույնիսկ Թրամփի՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին ուղղված վերջին նամակից հետո:

Սակայն Իրանը երբեք չի հանձնվել ամերիկյան սպառնալիքներին, իսկ այդ կապակցությամբ երկրի դիրքորոշումն արտահայտել է իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը։ Թրամփի նամակը ստանալուց մեկ օր անց առաջնորդը հայտարարեց․ «Բանակցությունները նրանց պետք են՝ իրենց կամքը մեզ պարտադրելու համար։ ԱՄՆ-ի համար բանակցությունները չեն սահմանափակվելու միայն Իրանի միջուկային ծրագրով։ Այդ կառավարությունները շահագրգռված չեն բանակցություններ վարել խնդիրների լուծման համար։ Նրանք ցանկանում են գերակայել և պարտադրել իրենց պայմանները։ Նրանք ցանկանում են մեզ թելադրել թե ինչ անենք երկրի պաշտպանունակության ու միջազգային հնարավորությունների հարցում, կամ օրինակ, որ մեր հրթիռների հեռահաությունը չանցնի որոշակի հեռավորությունից»։