Կանադան դադարեցնում է ավիահարվածները Սիրիայում և Իրաքում
https://parstoday.ir/hy/news/world-i4588-Կանադան_դադարեցնում_է_ավիահարվածները_Սիրիայում_և_Իրաքում
Կանադայի զինված ուժերը դադարեցրել են Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 18, 2016 16:42 Asia/Tehran
  • Կանադան դադարեցնում է ավիահարվածները Սիրիայում և Իրաքում

Կանադայի զինված ուժերը դադարեցրել են Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածները:

«Կանադայի կառավարության հրահանգի համաձայն պաշտպանության նախարարը հրամայել է Կանադայի ռազմաօդային ուժերին Իրաքում և Սիրիայում ռազմական գործողության շրջանակում դադարեցնել ավիահարվածները», - նշել է երկրի ռազմական գերատեչության ներկայացուցիչը: Վերջինիս փոխանցմամբ, ռազմական գործողությանը մասնակցող ինքնաթիռները տարածաշրջանը կլքեն փուլ առ փուլ առաջիկա շաբաթների ընթացքում:

armedia.am

18/2/2016