Քերին ԵԱՀԿ համաժողովին անդրադարձել է ձգձգված հակամարտությունների խնդրին
https://parstoday.ir/hy/news/world-i45919-Քերին_ԵԱՀԿ_համաժողովին_անդրադարձել_է_ձգձգված_հակամարտությունների_խնդրին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 19:35 Asia/Tehran
  • Քերին ԵԱՀԿ համաժողովին անդրադարձել է ձգձգված հակամարտությունների խնդրին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը:

«Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը միակ վտանգը չէ, որին բախվել է Եվրոպան: Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Մոլդովայում, Վրաստանում ձգձգված հակամարտությունները նույնպես վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, ասել է Քերին:

Armenpress.am