Եվրոխորհրդարանի պատգամավորը զգուշացրել է Համատեղ ակտի ծրագրի ոտնահարման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i45940-Եվրոխորհրդարանի_պատգամավորը_զգուշացրել_է_Համատեղ_ակտի_ծրագրի_ոտնահարման_կապակցությամբ
Եվրոխորհրդարանի պատգամավորը զգուշացրել է Համատեղ ակտի համապարփակ ծրագրի բացասական հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2016 04:11 Asia/Tehran
  • Եվրոխորհրդարանի պատգամավորը զգուշացրել  է Համատեղ ակտի ծրագրի ոտնահարման կապակցությամբ

Եվրոխորհրդարանի պատգամավորը զգուշացրել է Համատեղ ակտի համապարփակ ծրագրի բացասական հետևանքների կապակցությամբ:

Իռլանդացի քաղաքական գործիչ և Եվրոխորհրդարանի անդամ Շաուն Քելլին հինգշաբթի օրը «Փրես Թի Վի»-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ Համատեղ ակտի ծրագրի ոտնահարումը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Միջին Արևելքի համար:

Եվրոխորհրդարանի պատգամավորը զրույցի մի այլ բաժնում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կփոխի Համատեղ ակտի ծրագրի հանդեպ իր տեսակետը:

Եվրոխորհրդարանի այս պատգամավորի ընդգծմամբ, ԵՄ-ն պետք է կանխի  Համատեղ ակտի ծրագրի ոտնահարումը:

Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավում քննադատելով Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների միջև կայացած միջուկային համաձայնությունը, հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում պատռելու է այդ համաձայնագիրը:

ԱՄՆ-ի Սենատն անցած շաբաթ վավերացրեց Իրանի դեմ շրջափակումների 10-ամյա երկարաձգման օրենքը:

Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Իրանի դեմ շրջափակումների երկարաձգումը համարվում է Համատեղ ակտի համապարփակ ծրագրի ոտնահարում և Թեհրանը դիմելու է  պատասխան քայլի: