Օբաման վերացրել է Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարումների արգելքը
https://parstoday.ir/hy/news/world-i45955-Օբաման_վերացրել_է_Սիրիայում_ԱՄՆ_ի_դաշնակիցներին_զենքի_մատակարարումների_արգելքը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերացրել Է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարումների սահմանափակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2016 06:59 Asia/Tehran
  • Օբաման վերացրել է Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարումների արգելքը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերացրել Է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարումների սահմանափակումները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դեկտեմբերի 8-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հուշագրում: 

«Գործողությունները, որոնք ներառում են պաշտպանական ապրանքների եւ ծառայությունների տրամադրում այն արտասահմանյան ուժերին, ոչ կանոնավոր ուժերին, խմբերին կամ առանձին անձանց, որոնք օժանդակում կամ աջակցում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը, կարեւոր նշանակություն ունեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերի համար»,- ասված Է փաստաթղթում:

Այս որոշումից օգտվելու համար ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ պաշտպանության նախարարը պետք Է ստանան Կոնգրեսի հավանությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am