Ուկրաինայի իշխող կոալիցիան դադարեցրեց իր գոյությունը
«Սամոպոմոշչ» խմբակցությունը հայտարարել է Գերագույն ռադայում «Եվրոպական Ուկրաինա» իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Այդպիսով՝ «Սամոպոմոշչի» դուրս գալը հանգեցրել է խորհրդարանական մեծամասնության փլուզման. կոալիցիայի պատգամավորների թիվը պակաս է անհրաժեշտ 226-ից՝ հայտնում է TASS գործակալությունը։
«Սամոպոմոշչ»-ը, որը Ռադայում ներկայացված է 33 պատգամավորներով, դարձել է կոալիցիան լքած երրորդ կուսակցությունը՝ Օլեգ Յաշկոյի Արմատական կուսակցությունից և Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա»-ից հետո:
Փետրվարի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկություն է անցկացրել Արսենի Յանցենյուկի կառավարությանն անվստահության հայտնելու շուրջ: Նիստի արդյունքում որոշումը անհրաժեշտ քանակությամբ ձայներ չհավաքեց: Պաշտոնաթողության օգտին հանդես եկան «Բատկիվշչինա»-ի, «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի», «Սամոպոմոշչի» եւ Արմատական կուսակցության պատգամավորների մեծամասնությունը: Դեմ քվեարկեցին Յացենյուկի «Ժողովրդական ճակատը», «Ընդդիմադիր դաշինքը» և «Վերածնունդը»:
Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցությունը կոալիցիան լքել էր անցյալ տարվա սեպտեմբերին՝ ի նշան ապակենտրոնացման մասին Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու դեմ բողոքի: