Բրիտանիան սպառազինություն է մատակարարում արաբական երկրներին
The Guardian թերթը գրել է, որ Բրիտանիան մեծ քանակությամբ սպառազինություն է վաճառում Միջին Արևելքի տարածաշրջանի արաբական երկրներին:
Իրաքյան «Նոն» գործակալության հաղորդման համաձայն՝ The Guardian թերթը գրել է, որ Բրիտանիան Միջին Արևելքի այն կառավարություններին է սպառազինություն մատակարարում, որոնք մեղադրվում են պատերազմական ոճրագործությունների մեջ: Իսկ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը նրանց մեղադրում է մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
The Guardian թերթն անդրադառնալով Սաուդյան Արաբիա-Բրիտանիա սպառազինական պայմանագրերին, գրել է, որ միջազգային շուկաներում սպառազինության ապօրինի վաճառքը արգելված է, իսկ դա կառավարությունների կողմից կատարվում է դաշնակից երկրի անվտանգության ապահովման պաճառաբանությամբ:
Հաղորդման համաձայն՝ 2015 թ. Բրիտանիան 1 միլիարդ 700 միլիոն դոլար արժողությամբ սպառազինություն է վաճառել Սաուդյան Արաբիային:
Առաջիկա 10 տարիներին Սաուդյան Արաբիան 9 միլիարդ 200 միլիոն դոլա արժողությամբ սպառազինության գնման պատվեր է ներկայացրել Բրիտանիային: