Թուրքիայում երկու օր է հակառուսական ակցիաներ են անցկացվում
Դեկտեմբեր 14, 2016 08:22 Asia/Tehran
Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ նոր հակառուսական ակցիաներ են տեղի ունեցել, ինչի կապակցությամբ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Այս մասին РИА Новости-ին հայտնել է դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Սերգեյ Լոսևը:
«Նախորդ գիշեր գլխավոր հյուպատոսարանի մոտ մի քանի բողոքի ակցիա է տեղի ունեցել Հալեպում տիրող իրավիճակի առնչությամբ: Գլխավոր հյուպատոսության մոտ մշտապես հերթապահում են ոստիկանության ուժեղացված ջոկատներ և հատուկ տեխնիկա», - նշել է գործակալության զրուցակիցը:
Նշենք, որ Հալեպում տիրող իրավիճակի կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանության և Ստամբուլում գլխավոր հյուպատոսության մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև նախօրեին:
armedia.am/
Պիտակ