Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված անհամաձայնությունները շարունակվում են
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը զգուշացրել է այդ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) չիրագործվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Նշելով, որ Իրան-Վեցյակ միջուկային համաձայնությունը միջազգային գործարք է, Բեն Ռոդսն այսօր ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի չիրագործվելու դեպքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահն ու նրա գլխավորած կառավարությունը ծանր գին են վճարելու»:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը հավելել է.«Այս միջազգային համաձայնագիրը կնքվել է եվրոպական խոշոր երկրների և ՌԴ-ի ու Չինաստանի միջև, ոչ թե ԱՄՆ-ի ու Իրանի»:
Բեն Ռոդսի խոսքերով՝ Սպիտակ տան համար տրամաբանական քայլ կլինի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումը:
ՌԴ ԱԳ նախարարության անվտանգության դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը ևս հայտարարել է,որ պետք է իրագործել Իրանի միջուկային համաձայնագիրը, ուստի բոլոր կողմերը պետք է հարգեն գործարքի կետերը: