Եվրամիությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները Թուրքիայի հետ
Եվրախորհրդի նախագահն ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները Թուրքիայի հետ:
Շաբաթ օրը Եվրախորհրդի նախագահ՝ Դոնալդ Տուսկն ասել է, որ առաջիկա ամիսներին, առաջին իսկ հնարավորության դեպքում , Եվրամիությունը կվեսկսի իր բանակցությունները Թուրքիայի հետ:
« Եվրամիությունը և Թուրքիան պետք է շարունակեն բանակցությունները տարբեր խնդիրների շուրջ».-ասել է նա:
Դոնալդ Տուսկի խոսքերով, Թուրքիայի հետ առաջիկա բանակցությունները վարելու են Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները:
Եվրախորհրդի նախագահը չի անդրադարձել բանակցությունների կայացման թվականին:
2016 թ. մարտին, Եվրամիությունը և Թուրքիան ստորագրել են մի համաձայնություն` դեպի Եվրոպայի սահմանները էմիգրանտների հոսքը կանխելու կապակցությամբ :
Ըստ համաձայնության` Եվրամիությունը հանձն է առել արագացնել միությանը Թուրքիայի ահդամակցության գործընթացը: