Թուրքիայում ՌԴ դեսպանը մահացել է զինված հարձակման հետեւանքով
https://parstoday.ir/hy/news/world-i47419-Թուրքիայում_ՌԴ_դեսպանը_մահացել_է_զինված_հարձակման_հետեւանքով
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը զինված հարձակումից հետո ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2016 19:03 Asia/Tehran
  • Թուրքիայում ՌԴ դեսպանը մահացել է զինված հարձակման հետեւանքով

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը զինված հարձակումից հետո ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում Կամչատկային վերաբերող ցուցահանդեսի ժամանակ մի երիտասարդ է մտել սրահ, ներկայացել որպես ոստիկան եւ հետեւից կրակել ամբիոնի մոտ ելույթ ունեցող դեսպանի վրա։

Այնուհետ երիտասարդը ներկաներին դուրս է հանել սրահից, որից հետո կրկին կրակոցների ձայներ են լսվել։

Ծանր վիրավորված դեսպանի կյանքը փրկել չի հաջողվել

Նշվում է, որ ոստիկանության կողմից վնասազերծված զինված անձը բղավել է Հալեպի հետ կապված ինչ-որ բաներ։

News.am