Զինված տղամարդը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն
Դեկտեմբեր 20, 2016 05:49 Asia/Tehran
Զինված տղամարդը փորձել է ներխուժել Անկարայում գտվող ԱՄՆ դեսպանատուն, սակայն ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել նրան և կալանավորել, հաղորդում է Daily Sabah պարբերականը:
«Զինված տղամարդը փորձել է ներթափանցել անկարայում գտնվող ԱՄՆ դեսպանատուն, սակայն ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել նրան և կալանավորել»,- գրում է պարբերականը Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ ռուս դիվանագետի նկատմամբ մահափորձն իրականացվել է ժամեր առաջ: Զինված անձը, ով ոստիկանության սպա է եղել, ներխուժել է ցուցասրահ և կրակել այնտեղ ելույթ ուենցող դեսպանին: Ստացված հրազենային վնասվածքից դեսպանը մահացել է:
Tert.am
Պիտակ