Մամուլի տեսություն 23-12-2016
Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում ամենից հետաքրքիրը նրա այն խոսքերն էին, որ Հայաստանը և Իրանը պատկանում են միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը։
«Իրան»
Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի լուսանցքում
Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում ամենից հետաքրքիրը նրա այն խոսքերն էին, որ Հայաստանը և Իրանը պատկանում են միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը։ Իրանի նախագահը նշել է, որ, անկախ կրոնական տարբերություններից, Հայաստանը և Իրանը ունեն ռազմավարական նշանակության հարաբերություններ, որի հիմքում կարող ենք տեսնել ոչ միայն քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական ընդհանուր հետաքրքրություններ, այլև՝ պատմականորեն ձևավորված էթնիկական և մշակութային որոշակի նմանություններ։ Միաժամանակ, Հայաստանի համար իսկապես էական կարևորություն է ներկայացնում Իրանի հետ բարիդրացիական հարաբերություննների ամրապնդումը և զարգացումը, քանզի մենք վերջապես պետք է հասկանանք, որ աշխարհը չի սահմանափակվում միայն Հյուսիսով և Արևմուտքով, այլ նաև՝ Հարավով և Արևելքով։
Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում կազմակերպված հայ-իրանական գործարար ֆորումում իրանցի ներդրողներին է ներկայացվել ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիր, որով նախատեսվում է ստեղծել հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ և արտադրանքը իրացնել տարբեր շուկաներում: 2015 թվականին Իրանի ու Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը եղել է 280-ից 290 միլիոն դոլար, ինչը կարող է շատ ավելին լինել:
«Ջոմհուրի էսլամի»
Արդյոք ԱՄՆ-ը և Աֆղանստանի կառավարությունը դեր են ունեցե՞լ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձևավորման մեջ
Քաբուլում Ռուսաստանի դեսպանի խոսքերով, իր երկիրը չի օգնել թալիբներին: Նա ասել է .-«ՌԴ-ը միայն Աֆղանստանում անվտանգության ապահովման նպատակով է օգնել կապեր հաստատել թալիբների հետ»: Նա մտահոգություն է հայտնել Աֆղանստանում ԻԼԻպ-ի գործունեության կապակցությամբ: «ԱՄՆ-ը չի ցանկանում ահաբեկչությունն արմատախիլ լինի Աֆղանստանում: ԻԼԻՊ-ն էլ այդ ուղղությամբ է ստեղծվել».-ասել է Ալեքսանդր Մանտիցկին:
Աֆղանստանում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել էր, որ իր երկիրը կապեր է հաստատել Աֆղանստանում թալիբների հետ ՝ ընդհանուր թշնամի ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նպատակով:
Վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել էր, որ թալիբներն այլևս ահաբեկիչ չեն, այլև ՝ ընդդիմադիրներ: Ռուսաստանը տեղեկություններ ունի այն մասին, թե ԱՄՆ-ը և Աֆղանստանի կառավարությունը միասնաբար են գործել ԻԼԻՊ-ի ստեղծման հարցում: Օբաման հավակնել է , թե ամերիկացի և աֆղան ուժերին հաջողվել է կոտրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մեղքը , մինչդեռ ականատեսների վկայությամբ, ԻԼԻՊ-ը մտադիր է ակտիվացնել այդ երկրում իր ներկայությունը և նրանց ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա:
«Ղոդս»
WSJ .«Ալե-Սաուդի հակաճգնաժամային քաղաքականությունը կարող է ժողովրդի զայրույթով ավարտվել»
Ամերիկյան Wall street Journal օրաթերթը գրել է , որ Ալե-Սաուդի հակաճգնաժամային քաղաքականությունը հանգեցրել է Սաուդյան Արաբիայի տնտեսության անկայունությանը:
Արաբիայում կենցաղային ծախսերը վերջին տարում բարձրացել են ՝ նավթի գների անկման ֆոնի վրա և այսօր այդ երկրի ժողովուրդը պատրաստվում է հաղթահարել եկամուտների նվազումը:
Տասնյակ տարիներ շնորհիվ նավթային եկամուտների, սաուդցիները վարժվել ին հանգիստ ու շռայլ կյանքի : Սակայն վերջերս իշխանությունների որդեգրած հակաճգնաժամային քաղաքականության պատճառով, երկրի տնտեսությունում անկայունություն է նկատվում : Կառավարությունը պակսեցրել է ժողովրդին հատկացվող սուբսիդները ՝ բարձրացնելով կոմունալ ծախսերը:
Արաբիայի թագավորը խոստովանել է , որ ժողովուրդը մտահոգ է: «Կառավարությունը մի շարք քայլեր է նախաձեռնել, որոնք կարող են կարճատևում դժվար լինեն ժողովրդի համար, սակայն այդ քայլերը կարող են երկրի տնտեսությունը պաշտպանել ավելի լուրջ ու ծավալուն խնդիրներից».-ասել է Արաբիայի թագավորը:
2015 թվականին նավթի գների անկման պատճառով, Սաուդյան Արաբիան հայտնվել էր բյուջեի 16 տոկոսանոց դեֆիցիտի խնդրի առջև:
armradio.am
Ռոհանիի այցը՝ անհանգստության պատճառ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար
Իրանի նախագահ Ռոհանիի այցը, որը որոշ փորձագետներ անվանեցին պատմական, հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար Սև ծովը կապել Պարսից ծոցին։ Հայաստանի ու Իրանի նախագահների հանդիպման ընթացքում հենց շեշտադրվել է տնտեսական զարգացման ուղղությունը, և նոր ծրագրերի ընթացքը նախագահների մակարդակով:
Մինչ տնտեսական շոշափելի արդյունքների ականատես լինելը, նկատել է պետք, որ Ռոհանիի Երեւան այցը Թուրքիայում և Ադրբեջանում անհանգիստ հայտարարություններով ուղեկցվեցին: Իրանագետ Արտյոմ Տոնոյանը պատահական չհամարեց Ռոհանիի այցը տարեվերջին: Իրանի նախագահն սպասում էր իր թիվ մեկ թշնամի երկրի՝ Իսրաելի վարչապետի Ադրբեջան այցին ու հայտարարություններին:
«Իսրաելի վարչապետի Ադրբեջան այցը ազդակ էր՝ ևս մեկ անգամ վերահաստատելու, որ Թուրքիան ու Ադրբեջանը հուսալի գործընկերներ չեն Իրանի համար, ու դա է, թերևս, պատճառը, որ բեռների տարանցման համար ևս Իրանը նախընտրում է Հայաստանի տարածքով տարանցումը»,- ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Ա Պետրոսյանը:
Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ փորձ արվեց իրանական բեռները Գերմանիայից Սև ծովով, երկաթգծով Հայաստանի տարածքով դեպի Երասխ հասցնել ու այդտեղից շարունակել ճանապարհը դեպի Իրան, ինչը իրանցի փորձագետների հաշվարկներով շատ ավելի մատչելի է եղել ֆինանսական առումով, քան՝ Թուրքիայով տարանցումը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն արդեն դրական զարգացումներ է տեսնում. «Շրջափակման հասցրած վնասը կզրոյացվի Իրանի հետ տնտեսական ծրագրերի իրագործման պարագայում»:
Վարդան Ոսկանյանը, սակայն, Ռոհանիի Հայաստան այցի ժամկետը չպայմանավորեց Ադրբեջան- Իսրաել հարաբերություններով: Թեհրանը Երևանին բարեկամ երկիր է համարում և այցը նախապես էր պլանավորված՝ մինչ Նաթանյաուի Բաքու այցը:
Եվս մեկ ուշագրավ անդրադարձ՝ այս անգամ ղարաբաղյան խնդրում ԼՂՀ խնդրում Ռոհանիի հայտարարությունը՝ թե խնդիրը չունի ռազմական լուծում. «ԼՂ հայամետ լուծումը ձեռնտու է Իրանին: Իրանը դեմ է անգամ խաղաղապահների տեղակայմանը»:
Իրանագետը սակայն դեմ է ղարաբաղյան խնդրում ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափի փոփոխությանը: Եթե Թեհրանը միջնորդ դառնա ղարաբաղյան խնդրում, ապա Անկարան ևս միջնորդական դեր կստանձնի, ինչը շատ վտանգավոր է՝ ասում ։