Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները համատեղ այցով կժամանեն Կիեւ
https://parstoday.ir/hy/news/world-i4801-Գերմանիայի_եւ_Ֆրանսիայի_ԱԳ_նախարարները_համատեղ_այցով_կժամանեն_Կիեւ
Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Ժան Մարկ Էյրոն փետրվարի 22-ին համատեղ այց կկատարեն Կիեւ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2016 05:35 Asia/Tehran
  • Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները համատեղ այցով կժամանեն Կիեւ

Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Ժան Մարկ Էյրոն փետրվարի 22-ին համատեղ այց կկատարեն Կիեւ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Ուղեւորության նպատակը միասին տեղում երկրի քաղաքական իրադրությանը ծանոթանալն Է»,-ասել Է նա: Շեֆերը հայտնել Է, որ հանդիպումներ են նախատեսված Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների՝ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի, ինչպես նաեւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ:

«Այդ ուղեւորությունն ազդանշան Է միասնական ֆրանս-գերմանական, եվրոպական արտաքին քաղաքականության եւ Եվրոպայում խաղաղության ապահովման գործում մեր ջանքերի մասին»,-ընդգծել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: