Լուկաշենկոն ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներին մասնակցելու ծրագիր չունի
https://parstoday.ir/hy/news/world-i48373-Լուկաշենկոն_ԵՏՄ_ի_եւ_ՀԱՊԿ_ի_գագաթնաժողովներին_մասնակցելու_ծրագիր_չունի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի կազմակերպության գագաթնաժողովներին մասնակցելու ծրագիր չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2016 06:01 Asia/Tehran
  • Լուկաշենկոն ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներին մասնակցելու ծրագիր չունի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի կազմակերպության գագաթնաժողովներին մասնակցելու ծրագիր չունի:

Այս մասին ՌԲԿ-ին ասել են գագաթնաժողովների կազմակերպմանը ծանոթ երեք անձինք: Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում դեկտեմբերի 25-ին զանգերին չեն պատասխանել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւս ՌԲԿ-ի հարցմանը չի պատասխանել:

Անցյալ շաբաթ Պեսկովը չի կարողացել լրագրողներին ասել՝ արդյոք Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա՞ն Պուտինի եւ Լուկաշենկոյի բանակցությունները: «Տեղի կունենան մի շարք երկկողմանի հանդիպումներ: Կլինի առանձին շփում (Ղազախստանի նախագահ) Նազարբաեւի հետ. սա այն է, ինչ արդեն ծրագրվել է, կիրակի նրանք միասին մի շարք օբյեկտներ կայցելեն»,- դեկտեմբերի 23-ին նշել էր Պեսկովը:

Այդ ժամանակ Պեսկովը նաեւ հայտնել էր, որ երկու գագաթնաժողովներն էլ ոչ պաշտոնական են եւ նախաամանորյա:

news.am